«Young Engineers Yerevan Center»-ի ծրագրերը
Big Builders
Տարիքային խումբ ՝ 4-6 տարեկան երեխաների համար
Դասընթացի տևողություն՝ 45 րոպե
«Big Builders»-ը եզակի ծրագիր է, որի նպատակն է զարգացնել երեխաների շարժողական և շոշափելիքի հմտությունները, ինչպես նաև տարածական մտածելակերպը։ Այս ծրագրի ընթացքում երեխաներն ուսումնասիրում են գիտության և տեխոլոգիայի հիմնական սկզբունքները՝ K’NEX®-ի աղյուսներով 3D մոդելներ կառուցելու միջոցով։ Դասընթացներն անցկացվում են փոքր խմբերով, որպեսզի յուրաքանչյուր փոքրիկ ինժեներ ստանա համապատասխան գիտելիք և փորձ։
Ծրագիրը ներառում է
- Կենդանիների աշխարհ՝ տնային և վայրի կենդանիներ,
- Կենսաբանություն՝ բնական վնասատուների հսկողություն, փոշոտում և այլն,
- Տիեզերք՝ Երկիր մոլորակ և արեգակնային համակարգ,
- Երկրաչափություն՝ պարզ երկրաչափական պատկերներ,
- Տրանսպորտ և երթևեկության անվտանգություն կանոնններ,
- Տրանսպորտային միջոցներ, այդ թվում `մոտոցիկլետներ, բեռնատարներ, մեքենաներ և նավակներ,
- Ֆիզիկայի պարզ հասկացություններ՝ շփում, կայություն, հավասարակշռություն։
Ծրագրի նպատակներն են
- Զարգացնել երեխաների տեխնիկական և կառուցողական մտածողությունը,
- Բարելավել երևակայությունը,
- Զարգացնել որոշումներ կայացնելու կարողությունները,
- Խրախուսել անկախ և ստեղծագործական մտածողությունը,
- Բարելավել միջանձնային հաղորդակցման հմտությունները։
Կառուցվող մոդելներն են
- Հիմնական երկրաչափական պատկերներ
- Զվարճանքների այգիներ
- Տարբեր մեքենաներ
- Տարբեր կենդանինե
Մենք կարծում ենք, որ երեխաները լավագույնս ընկալում են դասավանդվող թեման խաղերի միջոցով՝ կառուցելով մեր կողմից մշակված եզակի K’NEX® մոդելները:
Bricks Challenge
Տարիքային խումբ՝ I-V դասարան
Դասընթացի տևողություն՝ 75 րոպե
Ծրագրի հիմնական նպատակը LEGO®-ի աղյուսների և այլ հետաքրքիր գործիքների կիրառմամբ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում (STEM) տեսական և կիրառական գիտելիքների փոխանցումն է։
Մեր աշակերտները մաթեմատիկայի և ֆիզիկայի սկզբունքները սովորում են ինտուիտիվ ուսուցման միջոցով՝ միաժամանակ զարգացնելով ինքնակրթության հմտությունները:
Դասընթացի սկզբում թեմայի բովանդակությունը ներկայացվում է տարբեր պատմությունների միջոցով, որին հաջորդում է ֆիզիկայի կանոնների և պարզ հաշվարկների համադրումը որոնք, իրենց հերթին, հիմք են հանդիսանում LEGO® աղյուսներով մոդելների կառուցման համար։
Այս ամենի արդյունքում երեխաները կարողանում են գործնականում կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքներն, ինչն էապես նպաստում է յուրաքանչյուր դասընթացի ընթացքում ներկայացվող թեմայի ամրապնդմանը։
Ծրագիրը ներառում է
- Պարզ և բարդ մաթեմատիկական գործողություններ՝ գումարում, հանում, թվի աստիճանի բարձրացում և այլն
- Ծանոթություն փիլիսոփաների և գիտնականների հետ՝ Արքիմեդ, Նյուտոն, Լեոնարդո դա Վինչի և այլոք
- Ֆիզիկայի տերմիններ և օրենքներ՝ կենտրոնախույս ուժ, կենտրոնաձիգ ուժ, վերամբարձ ուժ, հենման կետ և այլն։
Ծրագրի նպատակներն են
- Զարգացնել ժամանակի պլանավորման և կառավարման հմտությունները,
- Խրախուսել անկախ ստեղծագործական և նորարարական մտածողությունը,
- Զարգացնել ճարտարագիտության գործընթացների վերլուծության կարողությունները,
- Ընդլայնել ֆիզիկայի օրենքների և բնական երևույթների մասին գիտելիքները,
- Զարգացնել թիմում աշխատելու հմտությունները։
Կառուցվող մոդելներն են
- Ինքնաթիռներ,
- Տարբեր տրանսպորտային միջոցներ,
- Վերամբարձ կռունկներ,
- Վերելակներ,
- Ժամանակակից մեքենաներ
Galileo Technic
Տարիքային խումբ` IV-VII դասարան
կամ «Bricks Challenge» ծրագիրն ավարտած աշակերտներ,
Դասընթացի տևողություն՝ 75 րոպե
Ծրագրի միջոցով աշակերտներն ավելի խորը գիտելիքներ են ձեռք բերում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում (STEM): Աշակերտներն ուսումնասիրում են մեքենաները մասնագիտական ինժեների տեսանկյունից՝ կենտրոնանալով թիմային աշխատանքի միջոցով բարդ մեխանիզմներ կառուցելու և տարբեր լուծումներ առաջարկելու վրա:
Ծրագիրը ներառում է
- Մաթեմատիկայի պարզ և բարդ գործողություններ,
- Ֆիզիկայի հիմնական սկզբունքներ։
Ծրագրի նպատակներն են
- Խրախուսել անկախ և ստեղծագործական մտածողությունը,
- Զարգացնել ճարտարագիտական գործընթացները վերլուծելու ունակությունը,
- Զարգացնել խնդիրները լուծելու հմտությունները,
- Ձեռք բերել խորը գիտելիքներ ֆիզիկական օրենքների և տարբեր բնական երևույթների վերաբերյալ,
- Զարգացնել հաղորդակցության և թիմային աշխատանքների հմտությունները:
YE ծրագրերն ավելի մանրամասն ներկայացված են YE-ի ամերիկյան կայքում
Վիճակագրական ակնարկ
Տարբեր երկրներում տարիների փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այն երեխաները, ովքեր մասնակցել են «Young Engineers»-ի զարգացման ծրագրերին, հետագայում մեծ հաջողություններ են ունեցել գիտական բոլոր առարկաներում։
Ապացուցված է նաև, որ «Young Engineers»-ի ծրագրին մասնակցած երեխաները ստանում են մաթեմատիկական գիտելիքներ, որոնք հետագայում նպաստում են միջին և ավագ դպրոցներում բարդ գիտական ծրագրերում ձեռքբերումներ ունենալուն։
Վերլուծությունն իրականացվել է Center for Cooperation and Advancement (CCA)-ի կողմից